Իրանը հայտարարում է, որ չի փակել Հորմուզի նեղուցը
Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը և շարունակում է փոխգործակցել այնտեղով անցնող նավերի հետ՝ միջազգային ընթացակարգերին համապատասխան։ Այդ մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարի տեղակալ Քայումարս Հեյդարին՝ ընդգծելով, որ նավագնացությունը նեղուցում շարունակվում է գործող կանոնների շրջանակում։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Մոհամմադ Աքբարզադեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ֆոնին Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով տեղաշարժի սահմանափակումների մասին, այդ թվում՝ նավթային տանկերների, առևտրային և ձկնորսական նավերի համար։ Այս հայտարարությունները որոշակի հակասական պատկեր են ստեղծում նեղուցում իրավիճակի վերաբերյալ։