«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով. Պապիկյան

04/12/2025

Ուրախ եմ հայտնել, որ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

՛՛Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա՛՛,-նշել է նա: