«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրիպտոարժույթային համակարգի գրավչությունը տնտեսական ներդրումների տեսանկյունից․ ֆինանսական փորձագետ Բելլա Մարտիրոսյան

15/08/2022

Generalnews.am-ի հյուրն է TETCHANGE ընկերության գլխավոր մենեջեր, ֆինանսական փորձագետ Բելլա Մարտիրոսյանը

- Օրեցօր ամբողջ աշխարհում, այդ թվում և մեր երկրում ավելի մեծ թվով մարդիկ և կազմակերպություններ են սկսում իրենց ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում օգտվել կրիպտոարժույթներից։ Տիկին Մարտիրոսյան, կխնդրեի խոսեիք այն մասին, թե այսօր մեր երկրում մասնավոր հատվածի կողմից կատարվող ֆինանսական գործարքներում առկա՞ է արդյոք կրիպտոարժույթների կիրառելիություն /եթե այո, ապա կխնդրեի որոշ թվային տվյալներ ներկայացնել/։
- Կրիպտոշուկայում նկատվող համաշխարհային ակտիվության ֆոնին մեր երկրում ստեղծվում է տնտեսության զարգացման իրական հնարավորություն: Չնայած ՀՀ-ում ոլորտը կարգավորված չէ, բայց առանձին ընկերություններ ստանձնել են համակարգը կարգավորողների առաջատարի դերը: Հայաստանի տնտեսության վրա կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների իրական ազդեցության մասին չկան մասնագիտական հաշվարկներ, չկա նաեւ դրանց զարգացման դեպքում տնտեսության իրական սեկտորի աճի մասին ռեալ պատկերացումներ: Համաձայն մեր ընկերության վերլուծական տվյալների կրիպտոարժույթների կիրառելիությունը կազմում է ՀՀ-ում կատարվող ֆինանսական գործարքների 3%-ը: Իրականում կրիպտոարժույթներով փոխանցումների քանակն ամբողջ աշխարհում աճում է, քանզի բանկերը սկսել են շատ խստացնել փոխանցումների պայմանները՝ հաճախ լուրջ խնդիրներ առաջացնելով մարդկանց համար, ինչն էլ մարդկանց մղում է դեպի նշված ոլորտ:

- Տիկին Մարտիրոսյան, որքանո՞վ է այսօր Հայաստանը համընթաց քայլում կրիպտոարժույթներով կատարվող գործառնությունների համաշխարհային տեմպերին։ 
- ՀՀ-ում ոլորտը կարգավորված չէ՝ չնայած այն հանգամանքին, որ առանձին պետական մարմիններ, հատկապես՝ Կենտրոնական բանկը, մի քանի անգամ հորդորել է զերծ մնալ կրիպտոարժույթով գործարքներից՝ հաշվի առնելով դրանց նորությունը, հասարակության քիչ տեղեկացվածությունը ոլորտից, փոխանցած գումարների վերադարձի անհնարինությունը եւ այլն: Եթե ընդհանրացնենք, ապա ՀՀ-ում կրիպտոարժույթը չի համարվում թվային փող, կենտրոնական բանկն էլ չի ճանաչում եւ կարգավորում ոլորտը: Այնուամենայնիվ, ոլորտի  զարգացումն ու կրիպտոարժույթի կիրառումը երկրում արգելված չէ, այսինքն՝ թույլատրվում է, սակայն հնարավոր հետեւանքները կրում է օգտագործողը: Երկրում կան ակտիվ գործող մայնինգ-ֆիրմաներ եւ մայնինգով զբաղվող անհատներ։ Բնական է, որ եթե երկրում մայնինգ է կատարվում, ակտիվ կիրառվում են բլոկչեյն տեխնոլոգիաներն, ու շրջանառվում է կրիպտոարժույթը; Ըստ էության, մեր պետությունը չմտնելով այս բնագավառ, չկարգավորելով այն՝ զրկվում է ոչ միայն բլոկչեյն տեխնոլոգիական հնարավորություններից, այլև նոր տնտեսական ներդրումներ գրավելու հեռանկարից:

- Մասնագետների մի խումբ պնդում է, որ կրիպտոարժույթները դրամաշրջանառության ապագան են և վաղ թե ուշ մարդկությունը անցում է կատարելու դրա կիրառմանը։ Կան նաև հակադիր տեսակետներ, ըստ որոնց՝ կրիպտոարժույթը ֆինանսական փուչիկ է։ Որպես ոլորտի փորձագետ՝ ինչպե՞ս կմեկնաբանեիք երկու տեսակետներն էլ՝ անդրադառնալով թե՛ ռիսկերին, թե՛ հուսալիությանը։
- Ի տարբերություն ֆինանսական այլ գործիքների՝ կրիպտոարժույթներով կատարված գործարքները հնարավոր չէ ջնջել կամ ենթարկել փոփոխության: Դրամապանակի տվյալների կորստի դեպքում ձեր միջոցները, ամենայն հավանականությամբ, կկորեն ընդմիշտ: Հնարավոր է նաև դրամապանակի կորուստ՝ խարդախների գործունեության և այլ հանցավոր տարրերի գործողությունների պատճառով:   Մեծամասամբ կրոպտոհաշիվների օգտատերերը որևիցե բորսայում հաշիվ բացելիս անցնում են ամբողջական նույնականացում, ինչը համակարգը դարձնում է մասամբ վերահսկելի: Ինչպես ցանկացած դրամաշրջանառություն ապահովող գործիք,կրիպտոարժույթները նույնպես զերծ չեն որոշակի ռիսկայնությունից, սակայն անվանել ֆինանսական փուչիկ թյուրըմբռնում է:
Փաստացի բանկային հաշվի վրա եղած գումարը միշտ չէ, որ հաճախորդի տնօրինության տակ է, այլ պատկանում է բանկին, չէ որ բանկը կարող է առանց որևէ նախազգուշացման սառեցնել ձեր հաշիվը, իսկ այս դեպքում դուք եք կառավարում ձեր դրամապանակը: Խոսելով փոխանցումների մասին՝ պետք է նշել, որ էլեկտրոնային եղանակով այն տեղի է ունենում մի քանի վայրկյանում, իսկ դրամական փոխանցումներն տևում են մի քանի օր, որը շահավետ չէ բիզնեսի համար, բացի այդ միջնորդավճարները զգալի բարձր են: Գնային փոփոխականությանը զուգահեռ բարձրանում է ռիսկայնությունը, ինչը նշանակում է, որ չկա որևէ հիմք և վստահություն, որ գնային կտրուկ տատանումներ չեն լինելու: Այսինքն՝ ներդրողները պետք է պատրաստ լինեն փոփոխությունների, հակառակ դեպքում հնարավոր է կորուստները ավելի շատ լինեն, քան շահույթը:

- Կխնդրեի լայն հանրությանը ծանոթացնել կրիպտոարժույթների    տեսակներին՝ ըստ դրանց կիրառման ռեյտինգային սանդղակի /Բիթքոին, էթերեում, Ռիպպել և այլն/։
- Տեսակները շատ են , սակայն ըստ կիրառման ռեյտինգային սանդղակի առաջին երեք տեղում են Բիթքոինը, էթերեումը և Թեթերը (Bitcoin, Ethereum, Tether): Bitcoin- Աշխարհի առաջին կրիպտոարժույթն ընդունված է համարել բիթքոյինը (bitcoin )որի ստեղծողը ՝ Սատոշի Նակամոտոն է : Բիթքոինը էլեկտրոնային արժույթ է, վճարային միջոց, որով կարելի է գնել ցանկացած իր՝ սննդից  մինչև ավիատոմսեր և տարաբնույթ ծառայություններ: Բիթքոին ուղարկել և ստանալը հնարավոր է աշխարհում ցանկացած տեղ ինտերնետի հասանելիության պայմաններում՝ առանց բանկային հաշիվ կամ կրեդիտ քարտ օգտագործելու:
2-րդ տեղում այս պահին Ethereum- ն է, այն ստեղծել է Վիտալի Բուտերինը: Ethereum-ը առաջին կրիպտոարժույթն է, որը շատ տարբերվեց բիթքոինի բլոկչեյնից, ստեղծեց սմարթ կոնտրակտներ, այսինքն՝ թույլ տալով ազատվել երրորդ անձի անհրաժեշտությունից տարբեր գործարքներ կատարելիս:
3-րդ տեղում է Tether-ը: Այն իրենից ներկայացնում է stablcoin, որը նշանակում է, որ դրա արժեքը միշտ մնում է նույնը: Նախորդ երկուսից հենց տարբերվում է դրանով, որ նրա արժեքը միշտ հավասար է 1 ԱՄՆ դոլարի: Tether-ը այլ կերպ կոչվում է USDT, քանի որ ստեղծվել է դոլարի գնի հիման վրա:

- Հայտնի է, որ պետությունը դեռևս չունի բավականաչափ լծակներ՝ կարգավորելու կրիպտոարժույթներով իրականացվող գործարքների ոլորտը։ Ի վերջո, որպես փորձագետ, ի՞նչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, ովքեր այսօր ոգևորված են կրիպտոարժույթներով, սակայն օրինակ, չունեն բավարար ֆինանսական գիտելիքներ՝ այն օգտագործելու համար, այլ խոսքով՝ որտե՞ղ և ու՞մից կարելի է ստանալ ֆինանսական խորհրդատվություն՝ հետագա ֆինանսատնտեսական գործունեությունը կրիպտոարժույթով իրականացնելու համար։
- Այսօր մեզ անհրաժեշտ յուրաքանչյուր ինֆորմացիան կարելի է գտնել ինտերնետի միջոցով, բայց ես օգտվելով ինձ ընձեռնված հնարավորությունից՝ կուղղորդեմ մարդկանց դեպի TETChange (https://tetchange.com/): Ընկերությունը  սկսել է իր ծառայությունները մատուցել դեռ 2015 թվականից, լինելով առաջինը ՀՀ-ում: Գործունեության տարիների ընթացքում կազմակերպությունն իր նկատմամբ ձեւավորած վստահության եւ պրոֆեսիոնալիզմի արդյունքում ստեղծել է գործընկերների եւ հաճախորդների լայն շրջանակ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ աշխարհի բազմաթիվ երկրներում: Արդյունքում ԱՊՀ մի շարք պետություններում (Մոսկվա, Բելառուս, Վրաստան, Ղազախստան եւ այլն) հիմնեցին մասնաճյուղերը: Տարիների ընթացքում ստացել ենք հազարավոր դրական կարծիքներ, հաճախորդի վստահության բարձր գնահատականներ, որոնք հեշտությամբ կարելի է գտնել ոչ միայն համացանցում, այլեւ լսել ծառայությունից օգտված հաճախորդներից:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am