Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու BMW-ն, BMW-ն գլխիվայր շրջվել է
04/08/2021
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և վերածվել մետաղի ջարդոնի, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, դառնալով ոչ շահագործելի։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։