«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուբլին վերադարնում է իր հին փոխարժեքին. նոր տվյալներ

14/05/2022

Հայաստանի արժույթի շուկայում շարունակվում է արտարժույթի արժեզրկումը՝ բացառությամբ ռուսականի։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ մայիսի 14-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 447,71 դրամ միջին կշռված գնով, վաճառում՝ 457,47 դրամով։

Եվրոպական արժույթը երկրի առևտրային բանկերի կողմից ընդունվում է 460,79 դրամով, վաճառվում՝ 479,79 դրամով։

Ռուսական ռուբլին գնվում է 6.39 դրամով, վաճառվում՝ 7,35 դրամով։

Բրիտանական արժույթը առևտրային բանկերի կողմից ընդունվում է 537,19 դրամով, վաճառվում՝ 567 դրամով։