«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ում բանակցություններ են տարվում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության կազմակերպման համար

12/04/2021

Հայաստանում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով տարվում են բանակցություններ:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հերքելով լուրը, թե Հայաստանը հրաժարվել է համատեղ արտադրության ռուսաստանյան առաջարկից:

«Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել: Մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարության հետ տանում են բանակցություններ՝ նաև Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու»,- ասաց Ավանեսյանը:

Նա շեշտեց, որ դա պետք է ենթադրի մասնագիտական, արտադրական և այլ ենթակառուցվածքների առկայություն: «Եվ ես հույս ունեմ, որ մեր դեղագործական ընկերությունները՝ գնահատելով շատ կարևոր պատվաստանյութի արտադրության կարևոր հանգամանքը՝ շահագրգռված կլինեն ներդրումներ անել և համատեղ արտադրություն բացել»,- ասաց նախարարը:

Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-իցմարզերում՝ ապրիլի 14-իցՀայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿկողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվությունԱպրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ: