«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում երկրաշարժից հայկական երեք եկեղեցի է վնասվել

17/02/2023

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետեւանքով վնասվել են Հաթայ նահանգի երեք հայկական եկեղեցիները, որոնցից մեկն ամբողջությամբ փլվել է։ Ինչպես  տեղեկացնում են Պոլսո Հայոց պատրիարքարանից, Քըրըքխանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու տանիքը, որը նախկինում փլված էր,երկրաշարժից հետո ամբողջությմաբ փուլ է եկել։

Վաքըֆ գյուղի Սուրբ Աստուածածին Եկեղեցին չի վնասվել, միայն Սուրբ Սեղանի սրբանկարի տեղադրված բաժինչի մեջ փոքր վնասներ են առաջացել։

Նաեւ եկեղեցու կողքին գտնվող աղբյուրի պատը փուլ է եկել։

Իսքենդերունի Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցին նույնպես ներսի հատվածում վնասներ է կրել, որոնք հնարավոր է վերանորոգմամբ շտկել:

 Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցում ներսի մաքրման եւ շտկման աշախատանքներ են իրականացվում:

Нет описания.