Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակել է ԼՂ զինված կազմավորումների դիրքի ուղղությամբ. կան վիրավորներ. ՌԴ ՊՆ
29/11/2022
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման դեպք են արձանագրել: Այս մասին ասված է ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում։
«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակել է ԼՂ զինված կազմավորումների դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու անձ վիրավորում է ստացել»,- նշված է տեղեկագրում։
Հաղորդվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ միջադեպի հետաքննություն է իրականացնում։