«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տալիս վերացնել կամ թեթեւացնել միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումները

20/01/2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կոմիտեն երկրներին առաջարկել է վերացնել կամ թեթեւացնել միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումները։

Կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակումները «շարունակում են նպաստել պետությունների առջեւ ծառացած տնտեսական եւ սոցիալական սթրեսին»:

Միեւնույն ժամանակ, այս միջոցները չեն օգնում. դրա ապացույցն է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածումը է։

Միջազգային ճանապարհորդությունների վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցում ասվում է, որ կառավարությունները կարող են միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու վարակի տարածման ռիսկը, որոնք ներառում են ճանապարհորդներին COVID-ի համար թեստավորում կամ նրանց կարանտինի մեջ պահելը: Ինչպես նշում է կազմակերպությունը, այդ միջոցները պետք է որոշվեն «ռիսկերի մանրակրկիտ գնահատման» հիման վրա եւ կիրառվեն՝ հարգելով «ճանապարհորդի արժանապատվությունը, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները»:

Օմիկրոնի հայտնաբերման պատճառով որոշ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ այլք, սկսել են սահմանափակումներ մտցնել Հարավային Աֆրիկայի երկրներից ժամանած օտարերկրացիների նկատմամբ։ Իսրայելը փակել է սահմանը բոլոր օտարերկրացիների համար, սակայն ավելի ուշ թույլատրել է մուտքը նրանց համար, ովքեր պատվաստվել են: