«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հանդեսի Մասին

«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսը հիմնադրվել է «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի /գրանցման համար 211.171.1003990, հիմնադրման տարի 2018, գրանցման ամսաթիվ 2018-02-02/ գիտական խորհրդի որոշմամբ: Նրա գլխավոր նպատակը պատմաքաղաքական անցյալ և ներկա իրադարձությունների մատուցումն է նոր հայեցակարգերով և այն արհեստական  պատմագիտական, տնտեսագիտական և քաղաքագիտական  հայեցակետերի մերժումը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդի, մեր պետական և ոչ պետական քաղաքական և տնտեսագիտական  մտքի կուռ և ամբողջական դարձնելու տեսանկյունից։ Հանդեսն ունի երեք ուղղվածություն՝ պատմագիտական, քաղաքագիտական և տնտեսագիտական։ Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են հայրենի և արտերկրյա հայտնի գիտնական - հայագետներ, պատմաբաններ, քաղաքագետներեր և տնտեսագետներ։ Հանդեսը լույս է տեսնում տարեկան վեց անգամ, երկու ամիսը մեկ, յուրաքանչյուր երրորդ ամսում։ Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ Աշոտ Ներսիսյանը։


ՈւՂԵՑՈՒՅՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսում տպագրության  ներկայացվող հոդվածները պետք է գրված լինեն Word տեքստային խմբագրի օգնությամբ: Հոդվածները պետք է ներկայացնել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներով: Հոդվածի շարվածքը պետք է լինի Unicode-ով (հայերեն հոդվածների դեպքում`նաև Sylfaen տառատեսակով), տառաչափը`11, միջտողային հեռավորությունը`1.5, թղթի ֆորմատը`A4: Հոդվածի սկզբում անհրաժեշտ է գրել վերնագիրը`մեծատառերով, հաջորդ տողում` հեղինակի (հեղինակների) անուն և ազգանունը` մեծատառերով: Հղումները պետք է դնել տողատակում` համարների աճման կարգով, նշելով աղբյուրը` հեղինակին, վերնագիրը, հրատարակության վայրը, տարեթիվը (պարբերական հրատարակության դեպքում`նաև համարը) և էջը (էջերը): Հոդվածի բանալի բառերը, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են:

Տպագրության ներկայացված նյութերի ամփոփագրերը պետք է մատուցեն  որոշակի, հստակ և ընդգրկուն տեղեկատվություն նյութի վերաբերյալ և պարունակեն առնվազն 150 բառ։ Հոդվածները պետք է ունենան  հիմնաբառեր  այն լեզվով, որով գրված է հոդվածը;

Հոդվածին  անհրաժեշտ է կցել նաև (առանձին էջով կամ առանձին ֆայլով) հոդվածի վերնագիրը և հեղինակի (հեղինակների) անուն, ազգանուն, հայրանունը`հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև հեղինակի (հեղինակների) տվյալները`կոչումը, պաշտոնը, աշխատանքի վայրը, հեռախոսի համարը (համարները), էլեկտրոնային փոստի հասցեն (e- mail): Հոդվածներն ուղարկել generalsepuh@gmail.com էլեկտրոնային հասցեով: Հանդեսն ունի իր համացանցային կայքը (www.generalnews. am), ուր զետեղված են նրա էլեկտրոնային տարբերակները, հոդվածների վերաբերյալ կարծիքները, տեղեկություններ խմբագրական խորհրդի կազմի մասին: Տպագրության ներկայացրած պետք է ունենան հետևյալ կառուցվածքը՝ ներածություն, բուն նյութը, եզրակացություններ։

Պարբերականում հրատարակվող նյութերը պետք է գրախոսվեն կամ երաշխավորված լինեն տպագրության։ Երաշխավորությամբ տպագրվող նյութի համար երաշխավորող մասնագետի անվան առկայությունը պարտադիր է։

Հանդեսը լույս է տեսնում տարեկան վեց անգամ, երկու ամիսը մեկ, յուրաքանչյուր երրորդ ամսի առաջին կեսին։ Հոդվածներն ընդունվում են 7 – 15 էջի սահմաններում, ընդհանուր ծավալը կազմում է 170-200 էջ: Եթե հոդվածն ունի կարևոր գիտական և արդիական նշանակություն, կարող են նրա չափերը գերազանցվել: Խմբագրությունը հոդվածը տպագրելու որոշումից առաջ այդ մասին տեղեկացնում է հեղինակին: Հոդվածների հետ պետք է ներկայացվեն կարծիքներ կամ երաշխավորագրեր: Բացի այդ, դրանք առանձին կարծիքի են տրվում խորհրդի անդամներին՝ ըստ մասնագիտական ուղղվածության: Մեկ հոդվածի տպագրության արժեքն է 20 000 –ից մինչև 30 000 ՀՀ դրամ՝ կախված ծավալից: Հեղինակների համար պարտադիր է պահպանել էթիկայի կանոնները։ Հեղինակն իր աշխատանքը հանդեսում հրատարակության ներկայացնելիս երաշխավորում է, որ հոդվածն ինքնուրույն է, չի ներկայացված այլ հրատարակություններում` տպագրության նպատակով և որ բոլոր հնարավոր խնդիրները` կապված հեղինակային իրավունքի հետ դիտարկվող հոդվածի առումով, լուծված են: Հեղինակը պետք է հավաստի, որ իր ներկայացրած հոդվածի հրատարակմամբ  չի խախտում գոյություն ունեցող որևէ հեղինակային իրավունք և երաշխավորի, որ հրատարակչին կփոխհատուցի ի հայտ եկած նման խախտումների դեպքում առաջացած վնասները: Հանդեսի էլեկտրոնային տարբերակները զետեղվում են կայքում: Տպագրված հոդվածների բնագրերը հետ չեն վերադարձվում, այլ՝ պահվում են արխիվում: Արխիվում պահվում են նաև կարծիքներն ու երաշխավորագրերը: