«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արծրուն Հովհաննիսյանը նոր պաշտոն ունի

18/10/2023

ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում նոր պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ։ Արծրուն Հովհաննիսյանը Factor TV-ին ասել է, որ գտնվում է ծառայության մեջ և չի կարող մեկնաբանություն տալ, իսկ Պաշտպանության նախարարությունից փոխանցել են, որ Հովհաննիսյանը մասնակցել և հաղթել է ռազմական ակադեմիայի ՀՇՖ պետի պաշտոնի համար նախապես հայտարարված մրցույթում:

44-օրյա պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանն ազատվել էր ՀՀ ՊՆ ներկայացուցչի պաշտոնից և աշխատանքի էր անցել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Ավելին՝ նա ընդգրկվել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմ։