«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է հասցրել հումանիտար օգնությամբ առաջին վագոնները

17/12/2020

Հումանիտար օգնությամբ 54 երկաթուղային վագոններից առաջին երեքը ժամանել են Լեռնային Ղարաբաղ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունը նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանի 8 քաղաքներից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել մոտ 1200 տոննա ընդհանուր քաշով հումանիտար օգնությամբ 54 վագոն: Այն տեղ կհասնի մոտակա օրերին:

«Երկաթուղով տարածաշրջան են ժամանել ավելի քան 800 տոննա քաշով առաջին երեք վագոնները՝ առաջին անհրաժեշտության իրերով: Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները իրականացնում են բեռնաթափում եւ նշանակման վայրեր հումանիտար օգնության առաքում»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկաթուղով Լեռնային Ղարաբաղ ուղարկված մյուս վագոններով բերվելու է շինանյութ, էլեկտրակայաններ, հրշեջ ավտոցիստեռններ, ինչպես նաեւ կենցաղային պարագաներ:
 

armdaily.am