«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Այսօր որոշվում է հայ ազգի ապրել-չապրելու ապագան. Արայիկ Հարությունյանը՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներին

03/10/2020

«Սա պատմական պահ է, այսօր որոշվում է մեր ապագան, այս երկրում ապրելու մեր իրավունքը: Հարյուրամյակների, հազարամյակների մեր պապերի կատարած սխրագործության շարունակումը մենք պետք է միասին կատարենք այսօր:

Ես ուզում եմ, որ գիտակցենք պահը, մենք հարյուրամյակների, հազարամյակների ամենաճակատագրական ժամանակահատվածն ենք ապրում, հայրենիք ունենալու չունենալու օրհասական ժամանակահատվածում ենք ապրում:

Մենք պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրից է կախված ոչ միայն Արցախի, Հայաստանի այլ նաև հայ ազգի ապագան: Ինչքանով ենք մենք կոչվելու ազգ, ինչքանով ենք իրավունք ունենալու այս մոլորակի վրա շարունակելու որպես ազգ մնալը, հայ մնալը:

Ես ուզում եմ, որ դուք բոլորդ կատարեք ձեր ծառայությունը և շարունակեք ապրել այս հայրենիքում որպես արժանի զավակներ, որ բոլորդ, կատարելով ձեր մարտական գործողությունները, առաջադրանքները, առանց կորստի շարունակեք:

Համոզված եղեք, մենք հաղթելու ենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը: