«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ պատերազմն Ուկրաինայում կարող է տարիներով շարունակվել

07/05/2022

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Welt am Sontag պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:   

«Ցավալի է, սակայն մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկարատև պատերազմի, որը կարող է շարունակվել ամիսներ ու անգամ տարիներ: Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարող պաշտպանվել միայն Խորհրդային Միության ժամանակների զենքով ու պետք է անցում կատարի ժամանակակից արևմտյան զենքի: Ուկրաինային հրատապ կերպով անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն, Արևմուտքը պետք է ինտենսիվացնի մատակարարումները»,- հայտարարել է Ստոլտենբերգը:  

Նա ընդգծել է, որ պետք է անել ամեն բան՝ թույլ չտալու, որ հակամարտությունը տարածվի մյուս երկրներում:

Այդ պատճառով մենք ՆԱՏՕ-ի զորք չենք ուղարկում Ուկրաինա: Մենք աջակցում ենք այդ երկրին, սակայն ՆԱՏՕ-ն գիտակցաբար պատերազմի կողմ չի դառնում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: