«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարավային Աֆրիկայի գիտնականները կանխատեսել են համաճարակի ավարտ` Omicron-ի շնորհիվ

08/01/2022

Omicron շտամի առաջացումը նշանակում է, որ կորոնավիրուսային համաճարակի ամենասուր փուլը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտարարել են հարավաֆրիկացի գիտնականները՝ հետազոտություն անցկացնելով այն հիվանդանոցում, որտեղ առաջին անգամ գրանցվել է Omicron-ը,  հաղորդում է Bloomberg-ը։

Նշվում է, որ փորձագետները վերլուծել են վերջին ալիքում հիվանդացած 466 հիվանդների և ավելի վաղ ապաքինված 3976 հիվանդների տվյալները։ Պարզվել է, որ Omicron-ի հարուցած վարակի ալիքը շարժվել է «աննախադեպ արագությամբ», սակայն ավելի մեղմ դեպքեր է առաջացրել, քան նախորդ շտամները։

Բժիշկները պարզել են, որ ընթացիկ ալիքի ընթացքում հիվանդանոցներում մահացել է հիվանդների միայն 4,5%-ը՝ նախկին 21%-ի դիմաց: Նաև, ըստ գիտնականների, ավելի քիչ մարդ է հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքներում։

«Եթե այս օրինաչափությունը պահպանվի և կրկնվի ամբողջ աշխարհում, մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք հիվանդացության և մահացության մակարդակի ամբողջական տարանջատում», – նշել են հետազոտողները:

Ավելի վաղ՝ հունվարի 3-ին, Դանիայի Հանրային Առողջապահության կառավարման տեխնիկական տնօրեն Տիրա Գրով Կրաուզեն ասել էր, որ COVID-19-ի Omicron շտամի տարածումը կարող է արագացնել համաճարակի ավարտը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հոսպիտալացումների թիվը Omicron-ի մոտ երկու անգամ ավելի քիչ է, քան Delta-ի դեպքում։