«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը Հունաստանում այլընտրանք է փնտրում Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազային

16/09/2020

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի նախագահ Ռոն Ջոնսոնն ասել է, որ Պենտագոնը նախատեսում է թողնել Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմավիաբազան և, հնարավոր է, այնտեղ տեղակայված ամերիկյան զորախումբը տեղափոխի Հունաստանի կղզիներից մեկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Daily Sabah թերթը:

Ըստ Ջոնսոնի՝ ԱՄՆ-ը այդ քայլին կդիմի որպես վերջին միջոց, քանի որ տրամադրված է պահպանել լիակատար ներկայությունը նշված ռազմաբազայում և առհասարակ Թուրքիայի հետ համագործակցությունը:

«Մենք արդեն Հունաստանին նայում ենք որպես այլընտրանքի»,- ասել է Ջոնսոնը` ավելացնելով, որ ԱՄՆ-ը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Կրետեի տարածաշրջանում:

Հուլիսին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Կիպրոսը կներառի իր 2020 թ. ռազմական պատրաստության ծրագրում: Այս որոշումից առաջ ամերիկյան կողմը կասեցրել էր Կիպրոսի դեմ զենքի էմբարգոն, ինչը վրդովեցրել էր Անկարային: