«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Ֆրանսիան Լիբիայում մութ գործերով է զբաղվում». Թուրքիայի ԱԳՆ

17/06/2020

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ֆրանսիայի արտգործնախարարության` Լիբիայի ներքին գործերին միջամտելու համար Թուրքիային ուղղված մեղադրանքներին՝ հայտարարելով, որ Ֆրանսիան մութ գործերով է զբաղված Լիբիայում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանը Փարիզ այցելած Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հարցին մեր երկրի` Լիբիայի նկատմամբ վերաբերմունքի մասին  Լիբիայում Ֆրանսիայի մռայլ և անբացատրելի քաղաքականության արտացոլումն է: Ֆրանսիան Լիբիայում մութ գործերով է զբաղված: Ֆրանսիայի այդպիսի մոտեցումը Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին ոգևորեց ռազմական քայլերի դիմելու և մեծացնելու լիբիացի ժողովրդի տառապանքը: Լիբիայում խաղաղություն հաստատելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դեմ գնալով ապօրինի կառույցներին աջակցելն է»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Հաֆթարի բանակի հետ:

Աղբյուրը՝ Tert.am

Կայքը՝ Generalnews.am