«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ովքեր են դեմ քվեարկել ՍԴ դատավորներին

16/09/2020

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ ընտրեց ՍԴ դատավորներին: Նշենք, որ ՍԴ դատավորի Կառավարության թեկնածուն Էդգար Շաթիրյանն էր, դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն էր և ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր:

Երեկ քննարկումների ժամանակ պատգամավորները բուռն քննադատությունների ենթարկեցին երեք թեկնածուներին էլ: ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն ավելի վաղ հայտնել էին, որ չեն մասնակցի ընտրությանը: Այսպիսով, ընտրությանը մասնակցել են «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորները և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Ընտրությանը չի մասնակցել «Իմ քայլ»-ից Արսեն Ջուլֆալակյանը: 

Այսպես, Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 84 պատգամավոր, դեմ՝ 2-ը, Արթուր Վաղարշյանի օգտին քվեարկել է 86 պատգամավոր, դեմ՝ 1-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3-ը:

ArmDaily.am-ի տեղեկություններով դեմ քվեարկած պատգամավորներն են եղել Արման Բաբաջանյանը, որը իր ելույթներում բացահայտ հայտարարել էր, որ դեմ է երեք թեկնածուներին էր: Իսկ իմքայլականներից դեմ են քվեարկել Թագուհի Թովմասյանը և Լուսինե Բադալյանը: