«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանն Ուկրաինային օգնություն է տրամադրել

05/02/2024

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Երևանին Ուկրաինային տրամադրած օգնության համար։

«Երևանում ԼՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանություններին նախորդ շաբաթ Ուկրաինայի զինվորական հոսպիտալներին ցուցաբերած օգնության համար։ Մեր ուկրաինացի հարևանները հաստատակամորեն պաշտպանում են ոչ միայն իրենց անկախությունը, այլև Արևմուտքի անվտանգությունը։ Լայնամասշտաբ ներխուժման սկզբից Լեհաստանն իր ողջ ուժով աջակցել է նրանց պայքարին և կշարունակի դա անել»,- այս մասին ասվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։