«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԱՄՆ-ում փողոցում բացված ահռելի անցքի տակ լքված հանքավայր է հայտնաբերվել. բնակիչներն ավելի քան 75 մլն դոլարի հայց են ներկայացել

17/06/2020

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Բլեք Հոք շրջանում մեկ տասնյակից ավելի տների բնակիչներ են տարհանվել գետնին բացված ահռելի անցքի պատճառով:

Ինչպես նշում է Bored Panda-ն, անցքը բացվել է ապրիլի վերջին, սակայն առայսօր շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ դրա արդյունքում արված բացառիկ հայտնագործության շնորհիվ:

Անցքն ուսումնասիրելու արդյունքում դրա տակ հայտնաբերվել է գիպսի լքված հանքավայր, որի վրա էլ ավելի ուշ կառուցվել են բնակելի շինությունները:

Քարանձավների ուսումնասիրմամբ զբաղվող մի արշավախումբ որոշել է իջնել անցքով ու հետազոտել ստորգետնյա տարածքը:

«Հենց ներս իջանք, անմիջապես հասկանացնք, որ դա ամենևին էլ քարանձավ չէ, այլ գիպսի հանքավայր է»,-պատմել է խմբի անդամ Նիք Անդերսոնը:

Այնուհանդերձ՝ խմբին չի հաջողվել պարզել հանքավայրի իրական չափը, քանի որ դրա որոշ հատվածներ փլուզված են, հեղեղված և չափազանց վտանգավոր՝ մուտք գործելու տեսակետից:

Հանքավայրի հայտնագործումից հետո դրա վրա կառուցված տների գինը հասկանալի պատճառներով գրեթե զրոյացել է: Տների բնակիչներն ավելի քան 75 մլն դոլարի դատական հայց են ներկայացրել իշխանությունների դեմ:

Աղբյուրը`Tert.am

Կայքը` Generalnews.am