«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են անչափահասի դանակահարությունը

08/10/2021

Հոկտեմբերի 6-ին`ժամը 17։00-ի սահմաններում, մի կին 1-02 էր զանգել ու հայտնել, որ Ազատության պողոտայի 12 շենքի մոտից «Տոյոտա» մակնիշի մեքենայով դանակահարված երեխայի տարան։ Քիչ անց նույն դեպքի վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. «կրծքավանդակի թիկնային մակերեսի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ դպրոցահասակ տղա էր բուժօգնության տեղափոխվել։ Ըստ նախնական տվյալների՝ Ազատության պողոտայի խանութներից մեկի մոտ ծագած վեճի ժամանակ անծանոթ մեկն էր նրան դանակահարել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, կատարվածի վերաբերյալ տուժածից որևէ տեղեկություն հնարավոր չեղավ ճշտել. ի վիճակի չէր բացատրություն տալու։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների, Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ու ԱԳ ԸԲԿԲ ծառայողների փոխգործակցության արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ տուժողին դանակահարել է Զարյան փողոցում բնակվող մի անչափահաս: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է։