«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում սրընթաց ինֆլյացիան դեպի վեր է բարձրանում

05/04/2022

Ամերիկյան Goldman Sachs եւ JPMorgan ներդրումային բանկերը հայտարարել են, որ ինֆլյացիան Թուրքիայում կաճի այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարի, որ մարտին այն հասել է 61,1 տոկոսի, ինչը վերջին 20 տարվա ամենաբարձր մակարդակն է:

Թուրքիայում ինֆլյացիան մինչեւ տարեվերջ կտատանվի 65-70 տոկոսի սահմաններում, որից հետո այն կարող է դանդաղել մինչեւ 44 տոկոս, ասել է JPMorgan-ի տնտեսագետ Յարկին Ջեբեչին։

«ԿԲ-ն (Թուրքիայի կենտրոնական բանկը) հնարավոր ամեն բան արել է արտարժույթով պաշտպանված ավանդների սխեմայի համար եւ դժվար թե արձագանքի սպառողական գների ինդեքսի տվյալներին, որքան էլ ուժեղ դրանք լինեն»,- ասել է Ջեբեչին:

Goldman Sachs-ը հաշվել է, որ մայիսին կամ հունիսին ինֆլյացիան կհասնի մոտ 67 տոկոսի, այնուհետեւ տարվա մեծ մասում կմնա 65 տոկոսից բարձր: Տարին հավանաբար կավարտվի 45 տոկոսով։

«Մենք նաեւ աճի ռիսկեր ենք տեսնում՝ կապված ապրանքների գների եւ դրամավարկային քաղաքականության դիրքորոշման հետ, որն ուղղված չէ ինֆլյացիայի դեմ պայքարին»,- ասել է Goldman Sachs-ից Մուրատ Ունուրը, տեղեկացնում է Reuters-ը: «Թուրքիայում իրական դրույքաչափերը ներկայումս գտնվում են բացասական տիրույթում եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին ինֆլյացիան ավելի կխթանեն»:

Թուրքիայում ինֆլյացիան ամենաբարձրն է ձեւավորվող շուկաներով բոլոր հիմնական երկրների եւ G-20-ի հիմնական տնտեսությունների միջեւ: Թուրքիան աշխարհի երկրների շարքում ինֆլյացիայի մակարդակով յոթերորդ տեղն է զբաղեցնում՝ Վենեսուելայից, Սուդանից, Լիբանանից, Սիրիայից, Զիմբաբվեից եւ Սուրինամից հետո։

Երեքշաբթի օրը լիրան նվազել է 0,2 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 14,72-ի: