«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ապրիլը Լոս Անջելեսում հայտարարվել է Հայոց պատմության ամիս

23/04/2021

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլը հայտարարել հայոց պատմության ամիս: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է Լոս Անջելեսի շրջանի կառավարման մարմնի անդամ Քեթրին Բարգերը:
Ըստ գրառման, ապրիլի 24-ը հռչակված է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Լոս Անջելեսը ուժեղ է հայերի հսկայական ներդրումների շնորհիվ: Ես բարձր եմ գնահատում մեր հայ բնակիչների ձայները և կշարունակեմ լույս սփռել նրանց պատմության, ձեռքբերումների և առաջնահերթությունների վրա », - գրել է Բարգերը:
@ Infoteka24
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան