«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքվում թմրավաճառներ են ձերբակալվել

19/04/2021

Բաքվի բնակիչները բերման են ենթարկվել թմրանյութերի մեծ խմբաքանակով: ՆԳՆ մամուլի ծառայությունից Azeri Daily- ին հայտնեցին, որ Թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ստացված տեղեկատվության հիման վրա, իրականացրել են օպերատիվ միջոցառումներ:
Զեկույցի համաձայն, թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով բերման են ենթարկվել Բաքվի բնակիչներ Մամեդովը և Գուլիևը: Նրանցից հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 2 կգ թմրանյութ, 750 կոճակ մեթադոն և 350 կոճակ տրամադոլ, պլանշետ, էլեկտրոնային կշեռք և 5000 մանաթ:
Կատարվում է հետաքննություն:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան