«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ենթարկվում է քրեական հետապնդումների

06/05/2021

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հետաքննություն է սկսել: Իմամօղլուն մեղադրվում է նախորդ տարի Ֆաթիհ Սուլթան Մեհմեդի (Օսմանյան սուլթան) դամբարան կատարած այցի ընթացքում ձեռքերը գոտկատեղի հետևում դրած քայլելու համար: Այդ կապակցությամբ պատկան մարմինները ինքնախոստովանական ցուցմունք են վերցրել Իմամօղլուից: Նշվում է, որ Իմամօղլուի այդ արարքը ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում։
Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մուրաթ Օնգունը: Վերջինս հայտնել է, որ  Իմամօղլուն մեղադրվում է նաև ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համայնքապետերին այցելելու համար: 
Այնուհետև Թուրքիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմաիլ Չաթաքլըն հայտնել է, որ ընդդիմադիր քաղաքապետի դեմ ոչ թե հետաքննություն, այլ նախաքննություն է սկսվել: 
Աղբյուր`    diken.com.tr