Որքա՞ն է կազմում հանված կամ փոխանակված հայ զինծառայողների այժմյա թիվը
28/11/2020
Խոսքիս հիմնական կետերն էին՝
- Պետական լիազոր մարմինները, առաջին հերթին՝ ՊՆ գերիների և անհայտ կորածների հանձնաժողովները պարտավոր են անել առավելագույնը զոհերի մարմինների ու գերիների վերադարձման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ.
- • Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն աջակցող գործառույթ է կատարում, և հնարավորինս անում ենք տվյալների հավաքագրման ու տարբեր մարմինների աշխատանքներին աջակցելու ուղղությամբ.
- • Ադրբեջանական կողմը դիտավորյալ ու հանցավոր կերպով ձգձգում է գործընթացները՝ միաժամանակ անընդհատ հրապարակելով հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին վկայող նորանոր տեսանյութեր՝ նպատակ ունենալով խորացնել հայկական հասարակության ներքին լարվածությունը և տառապանքները.
- • Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից, ներառյալ՝ Շուշիից, Մարտունուց, Կարմիր շուկայից, Մատաղիսից, Հադրութի Վանք գյուղից.
- • Պետական լիազոր մարմինները պարտավոր են արդյունավետ ու հնարավորինս թափանցիկ հաղորդակցություն վարել գերիների ու անհայտ կորածների և ողջ հասարակության հետ ընթացիկ աշխատանքների ու արդյունքների վերաբերյալ.
- • Գերիների ու անհայտ կորածների հարազատները, այլ անձինք և լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն նրանց մասին տեղեկություններ հրապարակելիս, որպեսզի հանկարծ չվնասեն նրանց որոնման ու փրկության աշխանքներին:
ԱՀ ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների կատարած աշխատանքներ, Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի գրառումը