«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է 16-ամյա աֆրոամերիկուհու

21/04/2021

ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում ոստիկանը սպանել է 16-ամյա աֆրոամերիկուհու։ Այս մասին հայտնում է տեղի 10TV հեռուստաալիքն իր թվիթերյան էջում։
Մահացած Մակայա Բրայանթն անձամբ էր ոստիկաններին կանչել՝ իր տան մոտ աղջիկների կռվի պատճառով։
Նա մահացել է հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել է ծայրահեղ վիճակում։ Թե ինչ հանգամանքներում է Բրայանթը հրազենային վնասվածք ստացել, չի հստակեցվում։
Քաղաքապետ Էնդրյու Ջինթերը կոչ է արել բնակչությանը հանգստություն պահպանել։ Քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ բազմություն է հավաքվել։