«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թաթարստանում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

10/10/2021

Թաթարստանի Մենզելինսկի շրջանում L-410 ինքնաթիռ է ընկել, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

«Մոսկվայի ժամանակով 09: 11-ի սահմաններում Մենզելինսկում ավիաակումբին պատկանող թեթև շարժիչով L-410 ինքնաթիռ է կործանվել»,- նշել է աղբյուրը:

ԱԻՆ մարզային գլխավոր վարչությունը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը:  Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 23 մարդ, որից 21 -ը ՝ պարաշյուտիստներ  են:

Աղբյուրի տեղեկացմամբ  19 մարդ է զոհվել, երեքը վիրավորվել: Ավելի ուշ  պարզ է դարձել , որ ևս չորս մարդ ողջ է դուրս բերվել ինքնաթիռից:

Աղբյուրը հավելում է նաև, որ ինքնաթիռը կործանվել է տեղի թռչող ակումբի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Օդանավը շահագործվում է 1987 թվականից: