«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործարքը ցույցերի ալիք է բարձրացրել Պաղեստինում

15/09/2020

Իսրայելի հետ Բահրեյնի ու ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորմանը միտված խաղաղության վիճահարույց համաձայնագրից ժամեր անց Պաղեստինում՝ Հորդանանի արևմտյան ափին ու Գազայի հատվածում, բողոքի զանգվածային ցույցեր են կազմակերպվել: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Հորդանանի արևմտյան ափի Նաբլուս քաղաքում անցկացված ակցիայի ժամանակ պաղեստինցիները մերժել են իսրայելական զավթիչ իշխանությունների ու արաբական աշխարհի հարաբերությունների ցանկացած կարգավորում:

Ակցիայի մասնակիցները համոզված են, որ այդ համաձայնագրերը կայունություն չեն բերի արաբական այն երկրներին, որոնք շտապել են հարաբերությունները կարգավորել Իսրայելի հետ:

Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է այսօր ԱՄՆ-ի Սպիտակ տանը՝ ամերիկյան վարչակազմի միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել են արդեն չորս արաբական պետություն: