«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդ հզորությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

24/02/2023

Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո շարունակվում են ավելի թույլ երկրաշարժներ ու հետցնցումներ գրանցվել: Մասնավորապես 6.4 մագնիտուդ հզորությամբ ևս 1 երկրաշարժ էր փետրվարի 20-ին գրանցվել Հաթայ նահանգում, որն արդեն ավերվել էր նախորդ երկրաշարժից, գրում է Ermenihaber.am-ը։

Այս երկու երկրաշարժերին հաջորդել են շուրջ 8 հազար հետցնվումներ: Փետրվարի 23-ի երեկոյան ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայում, այս անգամ 5.0 մագնիտուդ հզորությամբ: