«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բելառուսում հրաժեշտ են տալիս ակցիայի ժամանակ մահացած տղամարդուն

15/08/2020

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում վերջին հրաժեշտն են տալիս 34-ամյա Ալեքսանդր Տարայկովսկուն, ով մահացել է բողոքի ակցիաների ժամանակ։ Currenttime-ի փոխանցմամբ, նրա մահվան պատճառ է դարձել արյունահոսությունը։

Երկրի ՆԳ նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, տղամարդը մահացել է իր ձեռքում եղած պայթուցիկ սարքի պայթելու հետևանքով։

Նրա քաղաքացիական կինը նշել է, որ չի հավատում այդ վարկածին։ Ալեքսանդրն ու կինը երեքամյա երեխա ունեն։

Բելառուսում արդեն յոթերորդ օրն է՝ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ակցիաները սկսկեցին, երբ հայտնի դարձավ, որ նախագահական ընտրություններում վեցերորդ անգամ ընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն։