«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընդդիմությունը չի աջակցում այն փոփոխությանը, որին միշտ կողմ է եղել. «Իմ քայլի» պատգամավոր

01/04/2021

1995-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են պարզ համամասնական ընտրակարգով: Դրան հաջորդող երկու-երեք ընտրությունները նույնպես անցկացվել են այդ ընտրակարգով: Այդ մասին Ազգային ժողովում՝ ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:  

«Սակայն արդեն 2000-ականներին այդ օրվա իշխանությունը հասկացավ, որ այդ ընտրակարգով չի կարողանալու ԱԺ-ում մեծամասնություն ունենալ և ներդրեց մեծամասնական ընտրակարգը, որը երաշխավորում էր ռեժիմի վերարտադրությունը»,- նշեց նա: 

Նրա խոսքով՝ շատ կուսակցություններ տարիներ շարունակ հայտարարել են համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության մասին, և 26 տարի տևած էպոպեան, ըստ նրա, այսօր հասնում է իր տրամաբանական ավարտին: 

Ինչ վերաբերում է պարզ համամասնական ընտրակարգի դեպքում տարածքներից պատգամավորներ ունենալուն, Դանիելյանն ասաց. «Ունեցել ենք տարածքներ, որտեղից պատգամավորներ ենք ունեցել, որոնք 4-րդ կամ 5-րդ տարվա ընթացքում այցելել են համայնքներ, մի հատ ասֆալտ են փռել կամ տանիք են վերանորոգել, ապա վերադարձել են Երևան կամ Դուբայ»: 

Պատգամավորն ընդգծեց, որ իրենց համար կարևոր է վերջակետ դնել այս պատմությանը, որը տարբեր տարիներին տարբեր պատճառներով հետաձգվել է: «Այս փոփոխությունը, որին միշտ ընդդիմությունն է կողմ եղել, այսօր չի աջակցում, բայց գովելի է, որ իշխանությունը քաղաքական կամք ունի գործընթացը հասցնելու տրամաբանական ավարտին»,- նշեց Դանիելյանը: