«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը ներողություն է խնդրել Իսրայելի վարչապետից հրեաների մասին Լավրովի խոսքերի համար

05/05/2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հրեաների և հակասեմիտիզմի մասին խոսքերի համար։ Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի գրասենյակից։

«Նրանք [Պուտինն ու Բենեթը] քննարկել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի խոսքերը։ Վարչապետն ընդունել է նախագահ Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի նկատմամբ իր վերաբերմունքը հստակեցնելու համար։

Որոշ ժամանակ առաջ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՌԴ նախագահի և Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցների մասին, սակայն ՌԴ նախագահից ներողություն չխնդրեցին։