«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցու մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ․ ԱԱԾ

12/06/2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանցու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ։  «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը․

«Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները»:

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը հայտնել էր, որ հունիսի 12-ի առավոտյան  Արեգունի գյուղում է հայտնվել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ադրբեջանցուն առաջինը նկատել է գյուղի բնակիչներից մեկը, որը Արեգունու ամառային ճամբարի պահակն է: «Հենց նա էլ ադրբեջանցուն ուղեկցել էր վարչական գրասենյակ: Մեր մեջ խոսակցությունն ընթացավ առանց թարգանչի, քանի որ ինքս, երկար տարիներ ապրելով Ադրբեջանի շրջանի հայաբնակ գյուղերից մեկում, ինչ-որ չափով տիրապետում եմ ադրբեջաներենին: Զրույցին մասնակցեց նաեւ մեր համագյուղացի Ներսիկ Պետրոսյանը, ով ավելի լավ է տիրապետում ադրբեջաներենին: Ադրբեջանցին իր մոտ չուներ որեւէ փաստաթուղթ կամ զենք: Նրա պատմածով՝ ինքը Էլշան  Ռասուլ Օղլի Ալիեւն է՝ ծնված Կալմիկիայում: Հայրը ադրբեջանցի է, մայրը՝ ուկրաինուհի: Ինքը եղել է վեց տարեկան երեխա, երբ բաժանվել են ծնողները: Ուկրաինուհի մայրը լքել է Էլշանին ու նրա եղբորը, եւ նրանց խնամքը մնացել է հոր ուսերին, ով եւ վերադարձել է Ադրբեջան ու երեխաներին հանձնել մանկատուն: Մանկատնից դուրս գալուց հետո Էլշամը թափառականի կյանք է վարել, տարբեր տեղերում չարքաշ ու ծանր աշխատանք կատարել, ապա հայտնվել է Գետաբեկի շրջանում՝ հովվություն անելու: Ապրել է կենցաղային ծանր պայմաններում ու որոշել է հեռանալ Ադրբեջանից: Իր պատմելով՝ քարտեզով երկար է ուսումնասիրել տեղանքը եւ համոզվել, որ ամենամոտիկ ու հարմար կետը Հայաստանն է, դրա համար էլ հոտը թողել եւ անցել է Հայաստան: Նրա պատմելուց հետո ես հրավիրեցի Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչներին, որոնց  եւ հանձնվեց մեր սահմանը հատած ադրբեջանցին»,-ներկայացրել էր Սոս Հովհաննիսյանը:

Նյութը` Armenpress