«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը ներառվել է ԵՄ համաճարակային առումով անվտանգ 11 երկրների շարքում

30/06/2021

Հայաստանը ներառվել է Եվրոպական միության համաճարակային առումով անվտանգ 11 երկրների շարքում։ Այս մասին տեղեկացնում է SchengenVisaInfo.com-ը։

«Եվս 11 երրորդ երկրների բնակիչները կօգտվեն Եվրոպական Միություն և Շենգենյան գոտու անդամ պետություններ առանց սահմանափակումների մուտքից։ ԵՄ խորհուրդն այս  երկրները ավելացրել է  համաճարակային առումով  անվտանգ երրորդ երկրների ցուցակին:

Որոշումն ընդունվել է այսօր ՝ հունիսի 30-ին, ԵՄ դեսպանների հերթական հանդիպման ժամանակ, որոնք երկու շաբաթը մեկ վերանայում են անվտանգ երրորդ երկրների ցուցակը, հաղորդում է SchengenVisaInfo.com-ը:

Ցուցակում ներառվել են հետևյալ երկրները․

  1. Հայաստան
  2. Ադրբեջան
  3. Բոսնիա եւ Հերցեգովինա
  4. Բրունեյ
  5. Կանադա
  6. Հորդանան
  7. Կոսովո
  8. Մոլդովա
  9. Չեռնոգորիա
  10. Կատար
  11. Սաուդյան Արաբիա

Սա նշանակում է, որ Հայաստանաբնակները կկարողանան անխոչընդոտ մուտք գործել ԵՄ և շենգենյան անդամ երկրներ։