«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՔՊ-ն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ և մյուս կալանավորվածների համար երաշխավորություն է ներկայացնելու

06/02/2024

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Սիներջիի» կալանավորված տնօրենի ու մանկահասակ երեխաներ ունեցող աշխատակիցների նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու որոշում ունի․ 

«Մանկահասակ երեխա ունեցող կանանց և Աշոտ Հովհաննիսյանի մասով կա որոշում»,- ասել է նա։

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասել է, թե միջնորդությունը կներկայացվի այսօր։

«Կային հանրային որոշակի ազդակներ, բայց հատկապես հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ պարագաներ, կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով և, ըստ էության, քննարկել ենք երեկ խմբակցության նիստում և դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելու»,-ասաց նա։