«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Քանյե Ուեսթն իր առաջին հանրահավաքն է անցկացրել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

20/07/2020

Ռեփեր Քանյե Ուեսթը, որը Օկլահոմա նահանգի ընտրական հանձնաժողովում ԱՄՆ նախագահի թեկնածու է գրանցվել, կիրակի Հարավային Կարոլինա նահանգում անցկացրել է իր առաջին նախընտրական հանրահավաքը: Fox News Channel հեռուստաալիքը հայտնում է, որ երգիչն այնպիսի թեմաների է անդրադարձել, ինչպես՝ միջազգային առեւտուրը, աբորտները եւ հավաստագրման իրավունքները:

Ուեսթը սպառնացել է պայմանագրերը խզել այնպիսի ընկերությունների հետ, ինչպես՝ Adidas սպորտային ապրանքներ արտադրողը եւ GAP ընկերությունը, եթե իրեն չներառեն տնօրենների խորհուրդների մեջ: «Ցանկացած գործարք վտանգե՞լ, թե՞ չվտանգել, ես, միեւնույն է, չեմ մտնում Adidas-ի խորհրդի մեջ: Չեմ մտնում GAP-ի խորհրդի մեջ: Այս իրադրությունը պետք է փոխվի հենց հիմա, կամ ես կհեռանամ»,- ասել է ռեփերը:

Ուեսթը, որի սեփականությունն է Yeezy հանրահայտ մակնիշը, GAP-ի հետ 10-ամյա պայմանագիր է կնքել «մատչելի գնով տղամարդկանց, կանանց եւ երեխաների բազային հագուստ» արտադրելու մասին: 2015 թվականին Yeezy ապրանքանիշը գործարկվել է Adidas-ի հետ համատեղ: Երկու գործարքը Forbes ամսագրին հիմք էր տվել ապրիլին ռեփերին միլիարդատեր անվանելու: Ամսագրի գնահատմամբ՝ նրա կարողությունը կազմում է 1,3 մլրդ դոլար:

Նախագահի թեկնածուն նաեւ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում աբորտները պետք է արգելել: Ընդ որում՝ Ուեսթն առաջարկել է կիրառել նյութական խթաններ կանանց խրախուսելու համար երեխա ունենալ: «Յուրաքանչյուրը, ով երեխա է ունենում, ստանում է միլիոն դոլար»,- հայտարարել է նա:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հանրահավաքին մասնակցել է մի քանի 100 մարդ, ռեփերը խոսել է առանց բարձրախոսի, արտահայտությունների հարցում խտրություն չի դրել եւ զեղումների մեջ է ընկել, երբ հիշել է մորը: Նա մահացել է 2007 թվականին պլաստիկ վիրահատության բարդությունների հետեւանքով:

Աղբյուր` News.am