«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

23 տարի հետախուզման մեջ գտնվող տղամարդը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

03/01/2022

1998թ.-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է դեկտեմբերի 31-ին՝ ինքնաթիռի ժամանումից հետո:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամանման սրահից բաժին բերման են ենթարվել Ռոբերտ Խ․-ին, որը 1998թ. հունիսի 9-ից հետախուզվում էր Թուրքմենստանի Հանրապետության իրավապահների կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ի մասի (կալանավայրում, կամ ժամանակավոր պահման վայրում ձերբակալվածի նկատմամբ բռնություն կիրառելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ռոբերտ Խ․-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: