«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս զինվորականները ժամանել են Բելառուս

15/09/2020

Ռուս զինվորականները ժամանել են Բելառուս՝ «Սլավոնական եղբայրություն-2020» մարտավարական ուսումնավարժանքներին մասնակցեու նպատակով: Այս մասին հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ գրում է Russia Today-ը:

«Զորավարժությունների ժամանակ երկու երկրների զինվորականները կմշակեն համատեղ գործողություններին վերաբերող հարցեր՝ ահաբեկչության դեմ պայքարում առաջադրանքները կատարելիս, կլինի նաև փորձի փոխանակում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ռուս-բելառուսական համատեղ ուսումնավարժանքները կանցկացվեն մինչև սեպտեմբերի 25-ը:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը «Կովկաս-2020-ի» ուսումնավարժանքներին մասնակցելու նպատակով հրավիրել է Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի, Պակիստանի ու Իրանի զինվորականներին: