Բարձր գները, ցածր եկամուտներն ու տնտեսական աճը․ Վահան Քերոբյանը՝ բարդ հարցերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո Վահան Քերոբյանը հայտարարեց 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ ապահովելու մասին։ Եթե նրա կանխատեսումը իրականանա 10 տոկոսի չափով, ապա Հայաստանի տնտեսությունը փոքր-ինչ կգերազանցի 2019 թվականի ցուցանիշը։ «ՏնտեսաԿԵՏ»-ի այս թողարկմանը Վահան Քերոբյանը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք դա բավարար աճ է Հայաստանի համար։ Նա պատասխանել է նաև այն հարցին, թե գնաճի ներկա պայմաններում ինչպե՞ս պետք է ապրեն ցածր եկամուտ ունեցողները։ Այս համատեքստում ներկայացրել ենք նաև Հայաստանում ամենացածր և ամենաբարձր աշխատատեղ ապահովող ոլորտները։ Ամենացածր եկամուտ ապահովող ոլորտներից են կրթությունը և գիտությունը, համապատասխանաբար՝ 127 հազար դրամ և 165 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձերով։ Թողարկմանը քննարկել ենք նաև Հայաստանի տնտեսական կառուցվածքի խնդիրները։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը պատասխանել է այն հարցերին, թե ինչպես կարելի է ավելացնել գյուղատնտեսական ոլորտի արդյունավետությունը և ինչպես անել, որ դա չտևի տասնամյակներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր՝ factor.am