«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Բարձր գները, ցածր եկամուտներն ու տնտեսական աճը․ Վահան Քերոբյանը՝ բարդ հարցերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

12/06/2021

Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո Վահան Քերոբյանը հայտարարեց 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ ապահովելու մասին։ Եթե նրա կանխատեսումը իրականանա 10 տոկոսի չափով, ապա Հայաստանի տնտեսությունը փոքր-ինչ կգերազանցի 2019 թվականի ցուցանիշը։ «ՏնտեսաԿԵՏ»-ի այս թողարկմանը Վահան Քերոբյանը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք դա բավարար աճ է Հայաստանի համար։ Նա պատասխանել է նաև այն հարցին, թե գնաճի ներկա պայմաններում ինչպե՞ս պետք է ապրեն ցածր եկամուտ ունեցողները։ Այս համատեքստում ներկայացրել ենք նաև Հայաստանում ամենացածր և ամենաբարձր աշխատատեղ ապահովող ոլորտները։ Ամենացածր եկամուտ ապահովող ոլորտներից են կրթությունը և գիտությունը, համապատասխանաբար՝ 127 հազար դրամ և 165 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձերով։ Թողարկմանը քննարկել ենք նաև Հայաստանի տնտեսական կառուցվածքի խնդիրները։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը պատասխանել է այն հարցերին, թե ինչպես կարելի է ավելացնել գյուղատնտեսական ոլորտի արդյունավետությունը և ինչպես անել, որ դա չտևի տասնամյակներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր՝ factor.am