«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նա զորակից ու աջակից եղավ Ձեզ Ձեր պատասխանատու առաքելության մեջ . Ամենայն Հայոց Կաթողիկոս

24/11/2020

․․․Հոգելույս տիկին Ռիտա Սարգսյանը բարի սրտով, ազնիվ նկարագրով, անկեղծ հավատքով տոգորված ազգասեր հայուհի էր, հոգատար կին և մայր, մեր ժողովրդի նվիրյալ զավակ։ Նա զորակից ու աջակից եղավ Ձեզ Ձեր պատասխանատու առաքելության մեջ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, Ձեզ հետ ամբողջապես կիսեց դժվարությունները արցախյան պատերազմի, ուրախացավ մեր ժողովրդի հաջողություններով, միշտ ջանաց իր կարելին ներդնել` հանուն մեր Հայրենիքի առաջընթացի ու բարգավաճման։

…Հոգելույս տիկին Ռիտան իր պարզ ու անմիջական էության մեջ մեր ժողովրդի հոգսերով ու լուսավոր ապագայի տեսիլքով ապրող հայ կին էր։ Նա ապրում էր իր ինքնաբուխ հանձնառություններով, որոնք համարում էր իր հոգու պարտքը Տիրոջ ու մեր ժողովրդի առջև։ Այդ առաքելությունը լուսահոգի տիկին Ռիտան իրագործում էր աննվազ հետևողականությամբ՝ իր երկրավոր կյանքի ընթացքը պսակելով աստվածահաճո գործերով, որոնց բեղուն վաստակով փոխադրվեց հավիտենություն:

Վեհափառ Հայրապետի ցավակցական նամակ