«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 88 հազար 164 մարդ

05/07/2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հուլիսի 4-ի դրությամբ, կատարվել է 88 հազար 164 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 66 491, երկրորդ դեղաչափ` 21 673։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիշեցում.

-Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

-Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

-Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները

-Պատվաստումներն անվճար են

-«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: