Ադրբեջանն արգելել է առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների տեղափոխումը «Ժողովուրդ»
10/05/2023
Թերթի տեղեկություններով՝ արգելվել է նաև ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ:
«Ժողովուրդ»-ն այս առիթով մեկնաբանություն է խնդրել Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից, որն էլ ասել է, որ, այսպես կոչված, անցակետը կամ ձերբակալման կետը տեղադրելուց հետո իրավիճակը բարդացել է և Արցախն ամբողջությամբ պաշարման մեջ է հայտնվել։
Իսկ Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով` ապրիլի 28-ից սկսած՝ Կարմիր խաչն իր առաքելությունը չի կատարում, ընտանիքների միավորում ևս չի կատարվում: