«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեքսիկայի հյուրանոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա

22/01/2022

Մեքսիկայի Կինտանա-Ռո նահանգի Xcaret հյուրանոցում անհայտ անձը կրակ է բացել կանադացի զբոսաշրջիկների ուղղությամբ։ Զբոսաշրջիկներից 3-ը վիրավորվել են, հոսպիտալացվել, նրանցից մեկն ավելի ուշ մահացել է։ Այս մասին հայտնել է նահանգի հանրային անվտանգության հարցերով քարտուղար Լուսիո Էրնանդես Գուտիերեսը։

Հայտնի է, որ տղամարդը կրակ է բացել հյուրանոցի հյուրերի միջև վեճից հետո։ Հրաձիգը թաքնվել է։ Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերից առանձնացված նրա լուսանկարները հրապարակվել են սոցցանցերում։ Իրավապահները փնտրում են նրան։