«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Մինչև արտակարգ դրությունը աշխատանք ունեցողների 12.3%-ը կորցրել է աշխատանքը արտակարգ դրություն սահմանելուց հետո

12/06/2020

Կորոնավիրուսի համավարակը խորքային փոփոխությունների է տանում աշխարհը, և այդ փոփոխություններն առաջիններից մեկն իրենց արտացոլում են գտնում աշխարհի գրեթե բոլոր երկրների աշխատաշուկաներում։ Միտումները գրեթե նույնն են բոլոր երկրներում՝ որոշ մասնագիտությունների պահանջարկի կտրուկ նվազում և դրան հակառակ մի քանիսի պահանջարկի ավելացում, գործազրկության աճ և հարկադրված պարապուրդի մեջ գտնվող հարյուր հազարավոր մարդիկ։

Հայաստանյան աշխատաշուկան ևս ենթարկվել է որոշակի փոփոխությունների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրեվիսի հետազոտությունը փորձել է պարզել աշխատանքային ռեսուրսների շարժը վերջին ամիսների ընթացքում։

Այսպես՝ մինչև արտակարգ դրությունը աշխատանք ունեցողների 12.3%-ը կորցրել է աշխատանքը արտակարգ դրություն սահմանելուց հետո, իսկ 27.5%-ը անցել է հարկադիր պարապուրդի։ Ընդ որում՝ ամենաշատը տուժել են շինարարության ոլորտում աշխատողները։ Աշխատանքը կորցրել է այս ոլորտում ներգրավվածների 25.4%-ը, իսկ 50%-ը արտակարգ դրության գործողության ընթացքում թեկուզ կարճ ժամանակահատվածով հարկադիր պարապուրդի մեջ է եղել։ Աշխատանքը կորցրածների մեջ համեմատաբար մեծ թիվ են կազմում մասնավոր հատվածում աշխատողները՝ 15.4%, իսկ պետական հատվածում աշխատողների միայն 4.3%-ն է նշված ժամանակահատվածում կորցրել աշխատանքը։ Հարկադիր պարապուրդում գտնվողների մեջ երկրորդ տեղում են արդյունաբերության ոլորտում աշխատողները՝ 38.2%։

Միևնույն ժամանակահատվածում նոր աշխատանք գտնողներ էլ են եղել։ Նախքան արտակարգ դրությունը աշխատանք ունեցողների 3.5%-ը վերջին երկու ամիսներին գտել է նոր աշխատանք, ընդ որում՝ 6.3%-ը՝ շինարարության ոլորտում, 4.5%-ը՝ գյուղատնտեսության  ոլորտում,  և նույնքան՝ արդյունաբերության ոլորտում։

Ավելի փոքր թիվ են կազմում ծառայությունների ոլորտում աշխատանք գտածները՝ 2.9%։ Մասնավոր հատվածում նոր աշխատանք է գտել հարցվածների 4.2%-ը, իսկ պետական հատվածում՝ 2.6%-ը։

Ողջ աշխարհում նկատվող գլխավոր միտումներից մեկն էլ անցումն է հեռավար աշխատանքի։ Ըստ մեր հետազոտության՝ Հայաստանում հեռավար աշխատանքի անցածների մասնաբաժինը պետական հատվածում կազմել է 48%, մասնավոր հատվածում՝ 24.5%, ՀԿ-ներում՝ 46.9%։ Ըստ ոլորտների ցուցանիշները հետևյալն են՝ ծառայություններ՝ 40.4%, շինարարություն՝ 23.4%, արդյունաբերություն՝ 20%, գյուղատնտեսություն՝ 6%։

Հեռավար աշխատանք իրականացնողների 29.9%-ը 16-30 տարեկաններն են, որոնց աննշան զիջում են 31-45 տարեկանները՝ 28.1%, 46-60 տարեկանները կազմում են 20.9%, իսկ 61-ից բարձր տարիք ունեցողները՝ 14.7%։

Հետազոտությունը կատարվել է այս տարվա մայիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում և Հայաստանի 10 մարզերում։ Անցկացել են հեռախոսային հարցումներ՝ CATI մեթոդով, 1620 մարդու շրջանում։

Նյութը` Armenpress