Քաղաքի մեջտեղում բացվում են փոսեր, ընդամենը ժապավենով են փակում, իսկ վերանորոգումը օրեր է տևում, սա անթույլատրելի է. Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հաճախ փողոցը վերանորոգելու նպատակով փողոցում փոս է փորվում և երկար ժամանակ չի այն վերանորոգվում:

«Խնդրում եմ անզիջում լինել: Դեպքեր ենք ունենում կենտրոնական փողոցում վերանորոգման համար փոս են փորում, հետագիծ բացում և օրերով մնում է և լուսավորություն չեն դնում: Վերջին օրինակը Ամիրյան փողոցում է: Ամեն անգամ պատճառաբանություն լինում է, բայց այսպիսի հարցերին պետք է ավելի լուրջ մոտենալ: Անթույլատրելի է քաղաքի մեջտեղում բացվում են փոսեր ընդամենը ժապավենով փակում և տևում է օրեր: Ուզում եմ կոչ անել, խնդրել Էլեկտրական ցանցերի տնօրինությանը այդ հարցերին խիստ մոտենալ: Սա կազմակերպչական հարց է պետք է հստակ սահմանել կանոններ»,- ասել է նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ հարցը պարզ է թվում, բայց երբ ցանկանում ես իրագործել՝ բարդ է. «Պետք է վերահսկելու համար օրենսդրական բազա ունենալ: Մարդուն ասում ես այսպես արա, չի անում»:Քաղաքապետը նշեց, որ իրեն դուր չի գալիս նաև մայթեզրերի կահավորումը, հատկապես՝ եզրաքարերը: «Օրինակ՝ Մերգելյանից իջնում էի մետրո «Բարեկամություն»: Խայտառակ վիճակ է. ավազը տեղափոխվել է փողոցի մեջտեղ, «շեբենը» տեղափոխվել է մի այլ տեղ, քաոս, չկան արգելափակող նշաններ: Իմ կողմից Կամո Արեյանին հանձնարարական է եղել, այս պրոցեսը ոնց պետք է լինի: Իմ արձակուրդի ժամանակ եվրոպական քաղաքներ եմ գնացել և նկարել եմ ոնց են կահավորում այնտեղ և տրամադրել եմ»:

Աղբյուրը` Tert.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am