«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն ու Թուրքիան բանակցում են Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունը թուրքերին հանձնելու հարցով

24/06/2021

Անկարան ու Վաշինգտոնը բանակցում են սեպտեմբերին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս գալուց հետո Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու պայմանների շուրջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեղեկացնելով նաև, որ բանակցությունների համար ԱՄՆ-ից տեխնիկական պատվիրակություն է ժամանել Թուրքիա:
«Եթե անհրաժեշտ պայմաններն ապահովվեն, մենք կշարունակենք օդանավակայանի անվտանգության ապահովման գործընթացը: ԱՄՆ-ի պատվիրակությունը եկել է, բանակցությունները շարունակվում են, բայց այս պահին ընդունված որոշում դեռ չկա»,-ասել Աքարը:
Օրերս էլ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիբրին էր հայտարարել այդ հարցով Թուրքիայի հետ բանակցությունների մասին «Թուրքիան համաձայնել է օդանավակայանի պահպանության հարցում ղեկավարումը իր վրա վերցնել: Սակայն այդ հարցի դետալների վրա դեռ աշխատանք է տարվում: Նրանք հայտարարել են, որ աջակցություն են ակնկալում ԱՄՆ-ից ու միջազգային հանրությունից: Դրա վրա ենք աշխատում»,- ասել է Քիրբին: 
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է Քաբուլի օդանավակայանի պահպանության հարցում ֆինանսական կամ լոգիստիկ աջակցություն տրամադրել Թուրքիային, խոսնակը հստակ պատասխան չէր տվել՝ ասելով, քննարկումներն ընթանում են, և իրենք դեռ չգիտեն, թե ինչպիսի օգնություն են ցույց տալու Թուրքիային:
Աղբյուր՝ ermenihaber