«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Զինվորների կորուստները 17 կուսակցությունների համար զուտ քաղաքական շահարկման թեմա է»․ Ժաննա Ալեքսանյան

15/12/2020

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիքի փրկությանը լծված 17 կուսակցություններից «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ին, պաշտոնապես հայտարարված սգո օրը պետք է փակել ճանապարհն ու թույլ չտալ, որ Նիկոլը Եռաբլուր մտնի: Բնական է, որ այդ օրը Եռաբլուր են գնալու իրենց որդիներին կորցրած բազմաթիվ սգավոր ընտանիքներ և սրա հետ հաշվի չնստելը ցույց է տալիս մի բան, որ մեր զինվորների մեծաթիվ կորուստները զուտ քաղաքական շահարկման թեմա է: Խնայե՛ք մեզ, հարգե՛ք սուգը և սգավորներին»։