Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
17/08/2022
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը, հայտնել է Առողջապահության նախարարության խոսնակ Պեդրամ Փաք Այինը։
«Կապիկի ծաղիկ... այս դեպքը հայտնաբերվել է 34-ամյա հիվանդի մոտ», - IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Փաք Այինը:
Նա նշել է, որ հիվանդն ապրում է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում, հիվանդությունը հաստատելուց հետո նրա համար անմիջապես կարանտին է սահմանվել: